Ադրբեջանցի ֆուտբոլիստն արդեն Երևանում է

Ադրբեջանցի ֆուտբոլիստ Վուսալ Իսկենդերլին՝ Ալբանիայի «Էգնատիա» ֆուտբոլային ակումբի կազմում, արդեն Երևանում է: Այս մասին MediaHub-ին տեղեկացրեց «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակ Անահիտ Ոսկանյանը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին Հայաստանի «Արարատ-Արմենիան» վաղը կհյուրընկալի Ալբանիայի «Էգնատիա» ֆուտբոլային ակումբին, որի կազմում Երևան է ժամանելու նաև
ադրբեջանցի Իսկենդերլին:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» - «Էգնատիա» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Մուտքն ազատ է։
Լիաննա Թորոսյան