Թեստ․ գիտե՞ք այս բառերի ճիշտ ուղղագրությունը

Թեստ․ գիտե՞ք այս բառերի ճիշտ ուղղագրությունը

Իր դարավոր գոյության ընթացքում հայերենը թեև շփվել է տարբեր քաղաքակրթությունների, շատ ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, բայց պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի անկախությունն ու ինքնատիպությունը։

Հայերենով ստեղծվել է մեծ գրականություն։ Գրաբարով են ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, իրավագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական մեծարժեք աշխատությունները։

Գրական նոր հայերենով՝ արևելահայ և արևմտահայ գրական տարբերակներով, ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական և գիտական բազմատիպ և բազմաբնույթ հարուստ գրականություն։

Հայերենը հայ ժողովրդի՝ իբրև պատմականորեն կազմավորված հանրության ազգային լեզուն է։ Հայերենը՝ որպես ազգային լեզու ամբողջ հայ ազգի ընդհանուր լեզուն է և ամփոփում է հայ ժողովրդի լեզվական միջոցների ամբողջությունը՝ արդի լեզվի բոլոր դրսևորումները, ժամանակակից հայոց լեզվի երկու տարբերակները՝ արևելահայերենն ու արևմտահայերենը, հայերեն տասնյակ բարբառներն ու խոսվածքները։