Խարկովում ավիահարվածների է ենթարկվել Ադրբեջանի հյուպատոսության շենքը

Խարկովում ավիահարվածների է ենթարկվել Ադրբեջանի հյուպատոսության շենքը

Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը ենթարկվել է ավիահարվածների։Այս մասին կիրակի օրը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Օդային հարվածների հետևանքով լրջորեն վնասվել է Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ վնասվել է հյուպատոսարանի աշխատակցին պատկանող մեքենան: «Հյուպատոսության աշխատակիցները չեն տուժել, այժմ գտնվում են անվտանգ վայրում»,- ասված է հայտարարության մեջ։