Ակցիա՝ ի աջակցություն Ռուսաստանի. «Հրապարակ»

Ակցիա՝ ի աջակցություն Ռուսաստանի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Ողջ աշխարհում Ուկրաինայի պաշտպանությամբ ցույցեր են անում, Հայաստանում` հակառակը: Երեկ ՀՀ Կոմկուսի անդամները ՌԴ դեսպանության մոտ իրենց աջակցությունն էին հայտնում Ռուսաստանին:

«Ինչպես 1941-1945 թթ. Սովետական Միությունն ամբողջ աշխարհին փրկեց ֆաշիզմից, այնպես էլ հիմա... Ռուսաստանը պետք է ոչնչացներ այս սպառնալիքը... Մենք պաշտպանում ենք Ռուսաստանի վարած քաղաքականությանը, որովհետեւ ՆԱՏՕ-ն արդեն ներխուժում է նախկին ՍՍՀՄ հանրապետությունների տարածք․․․ ուզում են, որ Հայաստանից դուրս բերեն ռուսական զորքերը։ Եթե այդպիսի բան լինի, Հայաստանը՝ որպես պետական սուբյեկտ, կվերանա։ Մենք եկել ենք, որպեսզի «ոչ» ասենք ՆԱՏՕ-ին, «ոչ» ասենք Ուկրաինան զավթած ֆաշիզմի ղեկավարներին»,- ասում էին նրանք:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։