Կորոնավիրուսային թվերը՝ Հայաստանում

Կորոնավիրուսային թվերը՝ Հայաստանում

Ապրիլի 7-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: Կատարվել է 2683 թեստավորում, առողջացել՝ 18 քաղաքացի:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 629 դեպք, որոնցից 410 270-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2061 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:

Ընդհանուր կատարվել է 2 991 158 թեստավորում։