Բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն, վերջինն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը. Shamshyan

Բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն, վերջինն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը. Shamshyan

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև «Hyundai»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը, իսկ «BMW»-ն մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: