Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. ինչ եղանակ կլինի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (11.04-16.04.2024թ.)


Երևան քաղաքում՝
Ապրիլի 11-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 11-ի և 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     28.0°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան         -4.5°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան     11.5°C