65 հազար աշխատավարձով ինչպե՞ս պետք է հարստանայի․ մեքենան ամուսինս է նվիրել․ Նուարդ Վարդանյան

Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը մեկնաբանեց մամուլում շրջանառվող լուրերն իր ունեցվածքի մասին։

«Մի բնակարան ունեմ՝ տատիկիս տունն է, որը ծնողներս, մորաքույրս նվիրատվություն են արել ինձ։ Այդ բնակարանը՝ Աբովյան 29, տուն 28-ը, որը 1915-ից՝ գաղթի թվականից սկսած, երբ պրատատիկս գաղթել է Վանից, ձեռք է բերել այդ բնակարանը, որը հիմա նվիրատվություն է արել ինձ»,-ասաց նա։

Հարցին՝ վերջինս չի" հարստացել իշխանության գալուց հետո, վերջինս պատասխանեց․ «65 հազար աշխատավարձով ինչպե՞ս պետք է հարստանայի․ մեքենան ամուսինս էր նվիրել, հիմա այն վաճառել եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում