Հայկ Ղալումյանի «դիվիզիան» պաշտպանելու է Տավուշի մարզը

Հայկ Ղալումյանի «դիվիզիան» պաշտպանելու է Տավուշի մարզը

Համացանցում տարածվող տեղեկությունները, թե այս պահին տարհանվում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանամերձ բնակավայրերը, իրականությանը չեն համապատասխանում։ Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է։ Այս մասին օրերս հայտարարել էր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Փաշինյանի մերձավոր Հայկ Ղալումյանը, 2018 թվականից հետո ՀՀ-ում ձևավորված նոր, ՔՊ-ական կամ «իջևանյան կլանի» անդամը, մարզի բնակչությանը նոր պատերազմի պատրաստելու փոխարեն «բթացնում» է տավուշցիների զգոնությունը:

ԱՄՆ-ն և Ֆրանսիան ահազանգում են, որ նոր պատերազմ է լինելու, այդ թվում նշելով Տավուշը՝ Իջևանից հյուսիս ընկած շրջանները, որպես նոր հարձակման թիրախ, իսկ Ղալումյանը հանգստացնում է տավուշցիներին: Հավանաբար նա և նրա եղբայր Վահե Ղալումյանն իրենց ՔՊ-ական «դիվիզիայով» են պաշտպանելու Տավուշի սահմանները:

Ադրբեջանը փորձելու է գրավել Ոսկեպարն ու այսպես կոչված ադրբեջանական անկլավները Տավուշում: Իհարկե, մարզպետի ուղիղ պարտականությունների մեջ չի մտնում ռազմական նախապատրաստությունը, սակայն ՔՊ-ականները որդեգրել են ՀՀ քաղաքացիներին հանգստացնելու, այլ ոչ թե զինելու և սահմաններն ամրապնդելու ռազմավարությունը:

«Խաղաղության» դարաշրջանն ավարտվելու է հայերի նոր ցեղասպանությամբ և այդ կեղծ քարոզչությունն առաջ մղող քաղաքական ուժը պետք է օր առաջ հեռացվի իշխանությունից:

Վահրամ Բագրատյան