Գիտնականները պարզել են «Հավերժ կենդանի» մթերքները

Ժամանակակից հնագետները, բացելով հին եգիպտական դամբարանները, հաճախ դրանց մեջ գտնում են մեղր՝ ամբողջությամբ պահպանված: Որն էլ դժվար է պատկերացնել և անհնար է դրանից անակնկալի չգալ․ այնուամենայնիվ դա ճշմարտություն է: Հնագետների խոսքով՝ դարերի ընթացքում այն չի փչացել, և սա նշանակում է, որ մենք խոսում ենք այն սննդի մասին, որը կարելի է պահել միշտ:
Առկա են անսահմանափակ ժամանակահատվածում պահվող այլ մթերքներ ևս, օրինակ՝ աղ, բրինձ և այլն, բայց ի տարբերությունս վերը թվարկվածների, մեղրը պահվում է պատրաստի վիճակում և համարվում է պատրաստի ուտեստ: Դժվար թե դուք կարողանաք ուտել հում բրինձ, բայց այ մեղրի դեպքում ձեզանից պահանջվում է ուղղակի վերցնել գդալը և սկսել ուտելը: Ավելին՝ հենց երկարաժամկետ պահպանումն է մեղրին տալիս այնպիսի բուժիչ հատկանիշ, ինչը չունի ոչ մի այլ մթերք:
Դրա պատասխանը նույնքան բազմակողմանի է, որքան մեղրի համը: Անսահմանափակ պահպանման ժամկետով պարենային ապրանք ստանալու համար ձեզ հարկավոր է գործոնների մի ամբողջ համալիր:
Նախ` մեղրի քիմիական կազմը: Առաջին հերթին, մեղրը շաքար է: Շաքարները հիգիոսկոպիկ են, այսինքն՝ դրանք շատ քիչ քանակությամբ ջուր են պարունակում և հեշտությամբ կլանում են խոնավությունը, եթե դրանք ամուր փակված չեն:
Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ամինա Հարիսը բացատրում է. «Մեղրը իր բնական վիճակով ունի խոնավության ցածր մակարդակ: Նման միջավայրում մանրէներից և միկրոօրգանիզմներից միայն մի քանիսը կարող են գոյատևել, սովորաբար նրանք պարզապես մեռնում են դրա մեջ: Նա բառացիորեն խեղդում է նրանց»: Սա մեղրի երկարակեցությանը նպաստող կարևոր գործոն է: Որպեսզի այն փչանա, դրա համար պետք է ինչ-որ նպաստող հանգամանք: Իսկ մեղրով լի բանկան փչացնելու համար, հարկավոր է ապրել շատ շատ երկար:
Նմանատիպ՝ երկար դիմացկուն ևս մեկ պատրաստի մթերք կցանկանայինք նշել: Դա հայկական լավաշն է, որը կարելի է պահել բավականին երկար չորացրած վիճակում: