Ո՞վ կփոխարինի Գուրգեն Արսենյանին

Ո՞վ կփոխարինի Գուրգեն Արսենյանին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը վայր է դնում մանդատը։ Նա սեպտեմբերից կստանձնի ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը։

Իսկ ո՞վ է փոխարինելու նրան։ MediaHub-ն ուսումնասիրել է ՔՊ 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակը։ Հերթական՝ 96-րդ համարի թեկնածուն Արմենուհի Ղազարյանն է։

Նարե Գնունի