Գուրգեն Արսենյանն «աչքից հեռու» հայավարի պատիվ է տվել դեսպաններին․ «Հրապարակ»

Գուրգեն Արսենյանն «աչքից հեռու» հայավարի պատիվ է տվել դեսպաններին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Արտերկրում հավատար­մա­գրված ՀՀ դեսպանները շատ հազվադեպ են ծախսատար միջոցառումներ կազմակերպում` միայն հույժ անհրաժեշտության դեպքում, ասենք` Հայաստանի անկախության տոնին: Մեր դեսպանները, որպես կանոն, օգտվում են տեղի հայ համայնքի ֆինանսական եւ այլ աջակցություններից: Այդ առումով Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը տարբերվում է մյուս դեսպաններից, որովհետեւ աղքատ մարդ չէ,  որոշակի ֆինանսական միջոցներ է տնօրինում, որոնք նաեւ ծախսում է իր գործունեության ընթացքում:

Տեղեկացանք, որ վերջերս մի քանի գինեգործական ընկերություններ Մոսկվա են տարել իրենց արտադրանքը, եւ դեսպանը փորձել է աջակցել հայկական գինու առաջխաղացմանը: Նա հրավիրել է ՌԴ-ում հավատարմագրված մոտ 20 երկրների դեսպանների` համտեսելու գինին: Բնականաբար, միայն գինով չեն բավարարվել` հայկական սեղան են գցել, դեսպաններին պատիվ տվել, ցուցադրել մեր գինու եւ կոնյակի համային առավելությունները:

Բայց այդ միջոցառման մասին ոչ մի հիշատակում չի արվել դեսպանության կայքէջում: Համարել են, որ միջոցառումը մասնավոր էր` բյուջեից գումար դուրս չի գրվել, եւ դեսպանի բուն պարտականությունների մեջ կարող էր եւ չմտնել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։