Ինչո՞ւ է կարևոր դդում ուտել

Ինչո՞ւ է կարևոր դդում ուտել

Շատերը գնահատում են դդումն իր օգտակար հատկությունների շնորհիվ։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

Դդմի օգտակարությունը որոշվում է նրա քիմիական բաղադրությամբ։ Այն օգտակար է սրտանոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի համար։ Այդ հարցում օգնում են կալիումն ու սննդային թելիկները։

Դդումը կատարյալ դիետիկ մթերք է։ Այն օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, օրինակ` գաստրիտի և ստամոքսի խոցի դեպքում։ 

Բացի այդ, դդումն օգտակար է, քանի որ այն կարողանում է դանդաղեցնել ծերացման պրոցեսը։ Չէ՞ որ այն բարենպաստ է ազդում մաշկի և մազերի վիճակի վրա։ 

Առավել օգտակար է հում դդումը։ Ջերմային մշակումից հետո դդմի օգտակար հատկություններն անհետանում են: