«Բարսելոնան» 3։1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»

«Բարսելոնան» 3։1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»

Լա Լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 12-րդ տուրում «Բարսելոնան» «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում 3։1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։

«Կապտանռնագույնների» կազմում դուբլով աչքի ընկավ վնասվածքից ապաքինված Դանի Օլմոն։ Գոլ խփեց նաև Ռաֆինյան։ «Էսպանյոլի» կազմում միակ գոլը հեղինակեց Խավիեր Պուադոն։