Անգլերենի ուսուցչուհին աշխատանքից ազատվելուց հետո դպրոցից դասագրքեր է գողացել և վաճառել առցանց. ՌԴ

Անգլերենի ուսուցչուհին աշխատանքից ազատվելուց հետո Տուլայի դպրոցից մեկ միլիոն ռուբլի արժողությամբ դասագրքեր է գողացել և վաճառել առցանց:
47-ամյա Լյուդմիլա Կ.-ն անցած ուսումնական տարվա ավարտին ինքնուրույն հայտարարություն է գրել աշխատանքից ազատման, բայց դպրոցը թողնելուց առաջ ամառվա երկու ամիսների ընթացքում գրքերը հանել է դպրոցից։ Նա խորամանկորեն ներս է մտել և տարել դրանք:
Կորուստը հայտնաբերվել է սեպտեմբերին։ Տնօրենը դիմել է ոստիկանություն, եւ մեծածախ վաճառողը հայտնաբերվել է գովազդի կայքերից մեկում։ Լյուդմիլան տնային կալանքի տակ է, նրան սպառնում է տուգանք և մինչև հինգ տարի ազատազրկում։