«Հրաշք այգի» ՍՊԸ-ի նկատմամբ կասեցումը վերացվել է

«Հրաշք այգի» ՍՊԸ-ի նկատմամբ կասեցումը վերացվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Հրաշք այգի» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում կայացվել էր գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում։

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Ընկերության նկատմամբ գործողության կասեցումը վերացվել է։