Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ կլինե՞ն

ԱՄՆ ներկայացուցիչներն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում կհանդիպեն ոչ միայն ուկրաինական, այլև ռուսական պատվիրակության հետ, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Հանդիպմանը կմասնակցեն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններից առանձին։
Աղբյուրը չի հստակեցրել, թե ով է մասնակցելու բանակցություններին։ Նախորդ հանդիպմանը Ռուսաստանի ներկայացուցիչներն էին նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ Սաուդյան Արաբիայում այս շաբաթ նախատեսված չէ, ՌԲԿ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։