Անպայման չէ իմանաք․ Եղոյանը չնշեց ՔՊ-ի՞ մոտեցումն է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել
Պետք չէ, որ դուք ամեն ինչ իմանաք, եթե դիվանագիտության մեջ ամեն ինչ բոլորն իմանում են, չի լինում դիվանագիտություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով MediaHub․am-ի այն հարցին, թե երբ հայտարում է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, ի՞ր դիրքորշումն է արտահայտում, թե իշխանությունը Ադրեբեջանի հետ բանակցություններում կարմիր գծեր է գծում։
«Ադրբեջանը ներկայացրել է բանակցություններում իր համար ընդունելի առաջարկները, որոնց շուրջ պետք է խոսել, առանց իմ ասելու էլ պարզ տրամաբանություն է, որ մենք էլ մեր առաջարկություններն ենք ներկայացնելու։ Կոնֆլիկտը չի ավարտվել, Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ։ Մինսկի խմբի համանախագահության կողմից կարգավորման հիմքում դրված 3 սկզբունքներից մեկն արդեն խախտվել է` ուժի չկիրառման սկզբունքը, և չի կարելի թույլ տալ, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը խախտվի»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում