Նման ժեստերը կարևոր են․ Ռուստամ Բադասյանը՝ Թուրքիա օգնություն ուղարկելու մասին

Որպես ՀՀ քաղաքացի դրական կարծիք ունեմ այն մասին, որ ՀՀ-ն Թուրքիա մարդասիրական օգնություն է ուղարկել։ Նման մասշտաբային ողբերգությունների ժամանակ նման ժեստերը շատ կարևոր են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ 

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ Թուրքիա փրկարարական խումբ է ուղարկվել՝ օգնելու երկրաշարժի հետևանքով տուժած քաղաքացիներին։ 27 հայ փրկարար Թուրքիայի Ադըյաման մարզում են։

Մանրամասները՝ տեսանյութում։