ՔՊ-ն դե-ֆակտո խրախուսում է արտագաղթը Հայաստանից

Կառավարությունը չի փոխհատուցի Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունից տուժած տնտեսվարողներին: Այդ մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ՀՀ հպարտ քաղաքացիները, ովքեր 2018թ.-ին փողոց են փակել Փաշինյանի և ՔՊ-ական երիտասարդների համար, ովքեր այսօր բարձր պաշտոնների են և ունեն անձնական վարորդներ, իսկ հետպատերազմական շրջանում նորից քվեարկել են ՔՊ-ի օգտին, պետք է ուշադիր կարդան այս լուրը՝ հենց այդ ՔՊ-ն չի պատրաստվում աջակցել պայթյունից տուժած քաղաքացիներին, նրանց թողնելով բախտի քմահաճույքին:
Սուրմալուի պայթյունն իսկական ողբերգություն էր, իսկ ՔՊ-ականներն այդ օրերին Սուրմալույում տեսախցիկների առջև PR-վեցին՝ փաստացի այսօր տուժածներին թողնելով միայնակ իրենց խնդիրների հետ միասին:
Ի՞նչ պետք է անեն Սուրմալույի տնտեսվարողները, ովքեր պայթյունի հետևանքով կորցրել են ամեն ինչ, ընտանիքները պահելու միակ միջոցը: Նրանք արտագաղթելու են, քանի որ միայնակ՝ առանց պետական աջակցության և փոխհատուցման, չեն կարող իրենց բիզնեսները նորից ոտքի հանել:
Դե-ֆակտո ՔՊ-ն խրախուսում է արտագաղթը ՀՀ-ից, իսկ ապագայում, սահմանները բացվելուց հետո, Սուրմալու-ում բիզնես են անելու թուրքերն ու ադրբեջանցիները: Ասել է թե՝ ապագա կա, սակայն ոչ ՀՀ շարքային քաղաքացիների համար:
ՀՀ գործող իշխանությունների սոցիալ-տնտեսական խոստումները փուչիկ են, դրանք մնում են միայն խոստումներ, իսկ ՀՀ քաղաքացիները, հատկապես գյուղերից և մարզերից, տասնյակ հազարներով արտագաղթում են փաշինյանական Հայաստանից:
Վահրամ Բագրատյան