Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող Մանուշակ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին դեպքի վայրում է, նշեց նաեւ, որ մանկապարտեզը չգործող է։

Ավելի ուշ պարզվել է, որ չգործող մանկապարտեզի 2-րդ հարկի սենյակներից մեկում (30 քմ) այրվում են կենցաղային իրեր և աղբ։ Հրդեհը մեկուսացվել է։