Միանշանակ չէ, որ այդ 8 գյուղերը անկլավներ են․ Տիգրան Աբրահամյան
Այս փուլում իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, թե այսպես կոչված 8 անկլավները պետք է հանձնվեն: Միանշանակ չէ, որ այս գյուղերը անկլավներ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«44-օրյա պատերազմից հետո շատ իշխանականներ հայտարարել են, որ այդ 8 գյուղերը ադրբեջանական են և փակել բանակցային բոլոր հնարավորությունները։ Այդ գյուղերը փաստաթղթային առումով կամ որոշումներով, Սովետական ժամանակահատվածի համար, որևէ կերպ չեն արձանագրվել, որ ժամանակին եղել են Ադրբեջանի կազմում կամ որևէ փաստաթղթով փոխանցվել են Ադրբեջանին։ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են հայկական շահերը սպասարկելուց և սկսել են գործընթաց՝ հաշվի առնելով միայն Ադրբեջանի մոտեցումները»։
Մանրամասները՝ տեսանյութում