Ձեր ասած` կոռուպցիան պոզով-պոչով չի լինում․ ընդդիմությունը փաստեր է տարածում․ Բագրատյանը՝ Փաշինյանին

Ձեր ասած` կոռուպցիան պոզով-պոչով չի լինում․ ընդդիմությունը փաստեր է տարածում․ Բագրատյանը՝ Փաշինյանին

ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց կոռուպցիոն ռիսկերի աճի հետ կապված իր մտահոգությունները։ 

«Մենք հայտարարել ենք, որ համակարգային կոռուպցիա չկա, այո, բայց կոռուպցիան գրոհում է դեպի համակարգ, հատկապես տնտեսական կոռուպցիան քաղաքական համակարգին ցանկանում է ախտահարել։ Կարծում եմ՝ մենք նոր, ինքնաաշխատ մեխանիզմներ պետք է դնենք այս համակարգը չվտանգելու համար, որովհետև տնտեսական այս աճը, որ մենք ունենք, պետք չէ դնենք ռիսկի տակ։ Ձեր խոսքերով ասած՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում, այս խոսքերը կրկնում են նաև որոշ ընդդիմադիրներ  և շեշտում են, որ այն փաստերը, որոնք մամուլով տարածվում են, առկա կոռուպցիոն երևույթներն են»,-ասաց Բագրատյանը։

Փաշինյանը պատասխանեց, որ ընդդիմության հրապարակած բոլոր փաստերով իրավապահ մարմինները զբաղվում են։

«Պետք է  վստահեցնեմ, որ չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի գործի քննությունը պատշաճ ընթացք չի ստանա»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ հանրային կառավարման ոլորտում, դատական ոլորտում աշխատավարձերի բարձրացումը ևս կոռուպցիայի դեմ պայքարի մի մաս է։ 

Մանրամասները՝ տեսանյութում: