Ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը․ Հրաչյա Սարգսյան

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ վարչապետի նորանշանակ խորհրական Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի’ հայրենակիցներ,Սիրելի’ երևանցիներ,
Հարգելի’ գործընկերներ,
Այսօրվանից ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը և ես ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար:
Շնորհակալ եմ վստահության համար»,-գրել է Սարգսյանը: