ՀՀ գործող իշխանությունները «ձեռքերը լվացել» են Արցախից

ՀՀ գործող իշխանությունները «ձեռքերը լվացել» են Արցախից

Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել Լեռնային Ղարաբաղի՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով իր հսկողության տակ անցած տարածքները ինտեգրել իր տնտեսական ընդհանուր տարածքին։ Այս մասին նշված է «Ադրբեջանի 2022-26 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունում»:

ՔՊ-ի կողմից կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Ալիևը սկսել է Արցախի օկուպացված շրջանների վերաբնակեցման, զարգացման, այդ շրջաններում զորամասեր կառուցելու ռազմավարությունը՝ նպատակ ունենալով ապագայում զավթել նաև Արցախի մնացած հատվածն ու նոր թիրախը՝ Սյունիքը:

Ադրբեջանն Արցախի օկուպացված շրջաններում իրականացնում է ժողովրագրական էքպանսիա՝ փոխում է այդ շրջանների կրոնական դեմքը՝ կառուցելով մզկիթներ: Ապագայում Ադրբեջանը Հադրութն ու Շուշին նույնպես ներկայացնելու է որպես «պատմական ադրբեջանական տարածքներ»` փակելով այդ շրջանները հայերին վերադարձնելու բոլոր հնարավորությունները:

ՀՀ գործող իշխանությունները «ձեռքերը լվացել» են Արցախից՝ Արցախի անվտանգության և ապագայի հարցը վստահելով ռուսական կողմին: Սակայն Բաքուն ամեն ինչ անելու է Արցախից ռուսական խաղաղապահներին դուրս բերելու և Արցախը հայաթափելու համար: Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ ՔՊ-ն խաղաղության քարոզչություն է իրականացնում ՀՀ-ի ներսում:

ՀՀ-ում իշխանափոխությունը Անկարային և Բաքվին զսպելու միակ շանսն է. ՔՊ-ականները չեն պատրաստվում հակադարձել Ալիևին կամ կանխել Արցախի հայաթափումը:

Վահրամ Բագրատյան