ՄԱԿ-ը կաջակցի ԼՂ բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում

ՄԱԿ-ը կաջակցի ԼՂ բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից տուժած բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ժնևի ՄԱԿ-ի կենտրոնակայանի խոսնակ Ալեսանդրա Վելուչին։

«ՄԱԿ-ը շատ ուշադիր հետևում է դեպի Հայաստան զանգվածային տեղաշարժին և մենք շատ մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձություններով: Մենք պատրաստ ենք գնահատել հումանիտար կարիքները և օգնություն ցուցաբերել տուժածներին», - ասել է Վելուչին Ժնևում կայացած ճեպազրույցում։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Շաբիա Մանթուն բոլոր կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ստիպել խաղաղ բնակչությանը լքել իրենց տները, և ապահովել նրանց անվտանգությունը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի թիմերը տեղակայված են Հայաստանի հարավում և ուշադիր հետևում են իրավիճակին։ Միաժամանակ, գերատեսչությունը, ՀՀ կառավարության խնդրանքով, արդեն իսկ տրամադրել է ոչ պարենային աջակցություն, այդ թվում՝ ծալովի մահճակալներ և ներքնակներ։