Փաշինյանն ընդդիմությունից բան չի հասկանում
«Ես հստակ ձևակերպում եմ այն քաղաքական դիրքորոշումը, որ մենք ունենք։ Բրյուսելում արձանագրվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Հիմա ի՞նչ ա ասում ընդիմությունը, ի՞նչ անենք մենք»,- Աժ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծում է, որ եթե ինչ-որ մեկը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջակայությունը, ապա նշանակում է, որ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Մենք առնվազն բարձրագույն քաղաքական մակարդակում ստեղծել ենք պարտավորվածություն այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելու և արձանագրում ենք այդպիսով այն տարածքային ներխուժումները, այն ագրեսիաները, որ տեղի են ունեցել ՀՀ նկատմամբ»,-ընդգծեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։