Մարսելոն հեռացավ Ռեալից. պաշտոնական

Մարսելոն հեռացավ Ռեալից. պաշտոնական

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց, որ Մարսելոն հեռացել է ակումբից։

34-ամյա ֆուտբոլիստը «Արքայական ակումբում» անցկացրել է 15 տարի։ Բրազիլացու վերջին հանդիպումը «սերուցքայինների» մարզաշապիկով Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կայացած «Լիվերպուլի» դեմ հանդիպումն էր։

Վաղը տեղի կունենա հրաժեշտի միջողառում, որին ներկա կլինի նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ 15 տարիների ընթացքում Մարսելոն մադրիդցիների կազմում մասնակցել է 545 հանդիպման՝ դառնալով 38 գոլի հեղինակ և կատարելով 103 գոլային փոխանցում։