ԱՄՆ-ում փեսան մահացել է հենց հարսանիքի ժամանակ

Ամերիկյան Այովա նահանգում 48-ամյա տղամարդը թրոմբի պատճառով մահացել է իր հարսանիքի արարողությունից մի քանի րոպե անց. գրում է Newsunrolled.com-ը։
Ջոնի Մեյ Դևիսը և 48-ամյա Թորազ Դևիսը որոշել են ամուսնանալ հունիսի 19-ին՝ ի պատիվ ԱՄՆ-ում Ազատության օրվա, որն ամեն տարի նշվում է այդ օրը։ Արարողությանը ներկա են եղել զույգի երեխաները, հարազատներն ու ընկերները։
Ականատեսներից մեկի խոսքով՝ Դեվիսի սիրտը կանգ է առել միջոցառման մեկնարկից րոպեներ անց։ Ամեն ինչ տեղի է ունեցել շատ արագ: Մահվան պատճառը նշվում է անջատված թրոմբը:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld