Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տասնյակ չվերթեր են չեղարկվել «Կատրինա» փոթորկի պատճառով

Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում «Կատրինա» փոթորկի պատճառով չեղարկվել են տասնյակ չվերթներ. գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ նահանգի արևմտյան հատվածում մինչև 31 մ/վրկ արագությամբ ուժեղ քամի է հարվածել, որից հետո հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ։ Միաժամանակ առանց էլեկտրականության է մնացել մոտավորապես 34 հազար բնակիչ։ Բացի այդ, տիրող պայմանների պատճառով մոտ 70 պլանային չվերթ չի իրականացվել։
Իր հերթին, օդերևութաբան Էլլի Գլեյզերը նշել է, որ փոթորիկը կհանգեցնի նաև Միացյալ Թագավորությունում միջինից բարձր ջերմաստիճանի:
Փետրվարին փոթորկի պատճառով առանց էլեկտրականության էին մնացել նաեւ Դաղստանի ավելի քան 200 հազար բնակիչ։
Տեսանյութը՝ այստեղ