Ինչ վիճակում է Բաղրամյանում վրաերթի ենթարկված պարեկը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների և հարազատների բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ գրանցվեց. «Մայբախի» վարորդը վրաերթի ենթարկեց պարեկին:
MediaHub-ին հայտնի դարձավ, որ պարեկն այս պահին գտնվում է թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում, նախնական տվյալներով նրա մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, այս պահին նա հետազոտվում է:
Միջադեպից հետո պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատեցին տարածքը, մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը Քննչական կոմիտեում է:
Քննությունը ցույց կտա՝ վարորդը ենթարկվել է կանգառ ազդանշանին, թե ոչ:
Լիա Սարգսյան