Հաքերները հայտարարել են, որ 80 ԳԲ տվյալներ են ձեռք բերել Իսրայելի հետ կապված առանցքային կառույցներից

Հաքերները հայտարարել են, որ 80 ԳԲ տվյալներ են ձեռք բերել Իսրայելի հետ կապված առանցքային կառույցներից

Հանրահայտ Anonymous հաքերային խումբը հայտարարել է, որ 80 գիգաբայթ տվյալներ են ձեռք բերել Իսրայելի հետ կապված առանցքային կառույցներից:

Դրանց թվում են՝ արդյունաբերության և ֆինանսների նախարարությունները, ֆոնդային բորսաները, բանկերը։

Խմբին վերագրվող տեսանյութում Իսրայելի վարչակազմը՝ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ, մեղադրվում է արյունահեղության համար։