Խնդրում եմ կասկածի տակ չառնել Դաշնակցության վճռականությունը․ Դանիելյան

Պետք է տարբեր ձևեր ու միջոցներ ձեռք առնենք, եթե պետք լինի, ուժով բացենք ճանապարհը։ Այդ մասին այսօր Կառավարության շենքի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում ասաց 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս օրհասական պահին ՀՅԴ-ն պատասխանատվություն ստանձնեց ու Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում համաձայնեց առաջադրել Դավիթ Իշխանյանին։

«Դաշնակցությունը պատասխանատվությունից չի խուսափում»,- ասաց նա։

Դանիելյանը կոչ արեց կասկածի տակ չառնել Դաշնակցության վճռականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։