ՔՊ-ականները հայ ժողովրդի թիկունքում նոր կապիտուլյացիաներ են նախապատրաստում

ՔՊ-ականները հայ ժողովրդի թիկունքում նոր կապիտուլյացիաներ են նախապատրաստում

Հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հարցով ՀՀ հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ տեղի կունենա եռակողմ աշխատանքային խմբի նիստ՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով։

ՀՀ իշխանությունները հայ ժողովրդի թիկունքում շարունակում են գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերել Բաքվի հետ՝ ՀՀ քաղաքացիները տեղեկանում են, թե ինչ նոր քաղաքական և տարածքային զիջումների են գնացել ՔՊ-ականները կամ ռուսական կամ ադրբեջանական կայքերից:

Փաշինյանն ու թիմը, անտեսելով ՀՀ քաղաքացիների կարծիքն ու հավաքական կամքը, որոշում են ՀՀ-ի սահմանները՝ հրաժարվելով հայկական պահանջատիրությունից, ինչպես նաև` Արցախի հարցում են պայմանավորվում՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնելով անորոշության շղարշի ներքո:

Ազգային ընդդիմությունը պայքարում է բոլոր ճակատներով՝ ԱԺ-ի ամբիոններից իջնելով փողոցներ և հրապարակներ՝ ՀՀ քաղաքացիներին մոբիլիզացնելու և նոր կապիտուլյացիա թույլ չտալու համար: ՔՊ-ականներն իրենց իշխանությունը պահելու համար կիրառում են սև PR, ոստիկանական բիրտ ուժ ընդդիմության նկատմամբ, ինչպես նաև հանրության մոտ ցանկանում են ընդդիմությունից կերտել 5-րդ շարասյան կերպար՝ իշխանական լրատվամիջոցներով և իրենց սիրելի գործիքով՝ հազարավոր ֆեյքերով:

Հայկական պետականության փրկության միակ ուղին՝ իշխանափոխությունն է, որը թույլ կտա կանխել անդառնալի կորուստները, որոնք սպասվում են Հայաստանին և Արցախին, եթե ՔՊ-ականները Բաքվի հետ նորից ստորագրեն փաստաթղթեր՝ ողջ հայ ազգին դատապարտելով կամ արտագաղթի՝ կամ թուրքական լծի տակ բնակվելու ճակատագրին:

Ընդդիմության պայքարն անկասելի է՝ համազգային ցույցերը չեն մարելու՝ իշխանություններին չի հաջողվելու բիրտ միջոցներով ճնշել հայ ժողովրդի ձայնը:

Վահրամ Բագրատյան