ԲՏԱ նախարարը խնջույքների ժամանակ թմրանյութ օգտագործո՞ւմ է

Խնջույքների մասնակցում եմ, թմրամիջոց չեմ օգտագործում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե միջին վիճակագրական խնջույքերի ժամանակ ինքը թմրամիջոց օգտագործո՞ւմ է։

Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը պնդում է, թե միջին վիճակագրական խնջույքների ժամանակ թմրամիջոց է օգտագործվում, ԲՏԱ նախարարն արձագանքեց՝ ճիշտ չէ, որ ինքը մեկնաբանի այդ հայտարարությունը։

«Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով։ Հարցն ինձ ուղղելու նպատակը չեմ հասկանում»,- ասաց նա։

Նա նաև ասաց, որ ՆԳ նախարարը երեկ արձագանքել է ու ասել, որ ամեն հարցի հետևից պատրաստ է գնալ։

«Մեկնաբանություն իրավապահներից ուզեք»,- ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։