Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը համբույրի պատճառով 3 տարով հեռացվել է ֆուտբոլից

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը համբույրի պատճառով 3 տարով հեռացվել է ֆուտբոլից

ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսին 3 տարով հեռացրել է ֆուտբոլի հետ կապված ամեն տեսակի գործունեությունից։

Պատիժը կապված է 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչից հետո պարգևատրման արարողության ժամանակ տեղի ունեցած դեպքի հետ։

Ռուբիալեսը գրկել ու համբուրել էր Իսպանիայի հավաքականի խաղացող Խենիֆեր Հերմոսոյին։ Դեպքը հետագայում հսկայական քննարկման առիթ դարձավ։

Ճնշման ներքո Ռուբիալեսը հեռացել էր նախագահի պաշտոնից, սակայն մինչ այդ ամեն ինչ անում էր, որ իրեն արդարացնի և պահպանի պաշտոնը: 

Բացի այդ, սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որ Խեննի Հերմոսոն կատակում է համբույրի հետ կապված, չնայած հրապարակային հայտարարել էր, որ դա իր դուրը չէր եկել։