Ովքե՞ր պետք է չուտեն կանաչ խնձոր

Կանաչ խնձորը կարող է հակացուցված լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքում եւ լեղուղիների դիսկինեզիա ունեցող մարդկանց, հատկապես սրացման փուլում։ Մասնագետի խոսքով՝ նշված ախտորոշումներն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ընտրել այդ մրգի ավելի քաղցր տեսակները, քերել դրանք կամ էլ եփել ջեռոցում։
Գաստրիտի կամ խոցային հիվանդության դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս սահմանափակվել օրական մեկ կանաչ խնձորով։
Չարժե նաեւ մոռանալ, որ խնձորի թթու տեսակները վնասում են ատամների էմալին։ Ուստի այդ մրգի օգտագործումից հետո խորհուրդ է տրվում բերանը ողողել ջրով։