Վարչության պետը «աղվեսի լաց էր դնում», թե մեզ հասկանում է, իսկ այսօր չի ընդունում մեզ․ զոհվածի հայր
Մենք սպասում էինք, որ դրական պատասխան չեն տալու այս սրիկաները, բայց այն, որ մի սրիկա վարչության պետ պիտի չգա մեզ հանդիպելու, այ դրան չէի սպասում։ Այսօր ՔԿ-ի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց զոհված զինծառայողներից մեկի ծնողը։
Նրա խոսքով՝ վարչության պետը վեց ամիս «աղվեսի լաց էր դնում», թե, իբր, իրենց ցավը հասկանում է, իսկ այսօր չի ընդունում ծնողներին։
«Դուռը ջարդելու ենք, ներս մտնենք։ Եթե ինքը չիջնի, մենք կբարձրանանք։ Որ մենք խուլիգան լինեինք, մեր երեխեքը հերոսներ կլինեի՞ն»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։