Հունիսի 18-ին կնշվի Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի դուրս գալու տոնը

Հունիսի 18-ին կնշվի Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի դուրս գալու տոնը

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքի տոնը հիշատակելու է հունիսի 18-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռից հավատացյալների երկրպագության և օրհնության համար Խոր Վիրապ կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Ժամը 10:30-ին Խոր Վիրապի վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստան։