«Բայերն» իր պատմության մեջ 1-ին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն. վերջ տրվեց Neverkusen-ին (տեսանյութ)

«Բայերն» իր պատմության մեջ 1-ին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն. վերջ տրվեց Neverkusen-ին (տեսանյութ)

Լեւերկուզենի «Բայերն» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն։

Մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ «Շվառցռոթենը» սեփական հարկի տակ 29-րդ տուրում հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ և արդեն ունի 79 միավոր։

Իսպանացի մասնագետ Խավի Ալոնսոյի գլխավորած թիմը դեռ ոչ մի պարտություն չի կրել այս մրցաշրջանում։

Երկրորդ և երրորդ տեղերում ընթացող «Բավարիան» ու «Շտուտգարտն» ունեն 63-ական միավոր։

Գերմանիայի չեմպիոն դառնալուն մոտ լեւերկուզենյան ակումբը ևս մի քանի անգամ եղել էր, հատկապես մոտ 20 տարի առաջ՝ 2001/02 մրցաշրջանում։ Այն ժամանակ «Բայերը» զբաղեցրել էր 2-րդ տեղը (69 միավոր) և 1 միավորի տարբերությամբ չեմպիոնությունը զիջել էր Դորտմունդի «Բորուսիային» (70 միավոր)։ 3-րդ տեղը զբաղեցրել էր Մյունխենի «Բավարիան» (68 միավոր)։ Դրանից բացի, 2001/02-ին Գերմանիայի գավաթի եզրափակիչում 2-4 պարտվել էր «Շալկե 04»-ին։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվել էր Մադրիդի «Ռեալին» 1-2 հաշվով։ 

Այս մրցաշրջանում լեւերկուզենյան ակումբը թրեբլի հնարավորություն ունի, ինչպես մոտ 20 տարի առաջ։ «Բայերը» հասել է Գերմանիայի գավաթի եզրափակիչ ու Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ։

Եվ մեկ տեսանյութ այստեղ