Եվս 950 մլն դրամ՝ արցախցիներին

Առաջարկում ենք պետական բյուջեից ևս 950 մլն դրամ հատկացնել արցախցիներին՝ հոկտեմբեր ամսվա սոցիալական կացության ու կոմունալ վճարների համար։ Այդ մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ 420 մլն դրամը տրամադրվելու է միանվագ տրամադրվող 100 հազար դրամների համար։ Այն թույլ կտա 4200 անձի՝ հիմնականում անչափահասների, գումար տալ։
 
«Նշեմ, որ 40+10 հազար դրամ աջակցությունից արդեն օգտվել է 73 196 անձ»,- ներկայացրեց նախարարը։

Այժմ հատկացվող գումարը 19  հազար արցախցու կտրամադրվի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։