Ղարաբաղի ճգնաժամը չի նշանակում՝ պետք է կորցնենք մարդկայնությունը․ նախարարը՝ Թուրքիային օգնելու մասին
Խոշոր բնական աղետ է եղել, որի պատճառով հնարավոր է հարյուր հազարավոր մարդիկ անօթևան են մնացել, զոհեր կան, և այսպիսի դեպքերում ցույց տալ, որ մենք պատրաստ ենք համագործակցել, դրական առումով կարգավորել հարաբերությունները, կարծում եմ՝ նորմալ է։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Դիտարկմանը, թե Արցախում ևս ծանր վիճակ է, վերջինս արձագանքեց․
«Հումանիտար աղետ ունենք նաև Ղարաբաղում, բայց այնտեղ խնդրի առկայությունը չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մարդկայնությունը։ Կառավարությունը և ՀՀ քաղաքացիները տարեկան 50 մլրդ դրամի չափով ֆինանսական աջակցություն են տալիս ԼՂՀ-ին, սխալ է ասել, որ ՀՀ Կառավարությունը ոչինչ չի անում. ամեն ինչ է անում»,-ասաց նա։
Խոսելով Լաչինի միջանցքի բացման մասին՝ վերջինս նշեց, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր և խաղաղ միջոցները։
Մանրամասները՝ տեսանյութում։