Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը․ Հռոմի Պապ

Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը։ Այս մասին Սուրբ Ծննդյան տոնի «Urbi et Orbi» կեսօրվա օրհնության իր ուղերձում հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:
Նա նշել է, որ թող դրան նպաստեն մարդասիրական նախաձեռնությունների շարունակումը, փախստականների վերադարձն իրենց տները՝օրինական հիմքերով և անվտանգության պայմաններում, նաև յուրաքանչյուր համայնքի կրոնական ավանդույթների և պաշտամունքի վայրերի նկատմամբ փոխադարձ հարգանք։