Հայտնի է ով կլինի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատարը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը. այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու մի շարք տելեգրամ ալիքներ:
Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Կուլակովը երեկ եղել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին։
Նշվում է, որ նա ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 2017 թվականից Կուլակովը Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld