Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. բեռնատարներ են բախվել. ճանապարհն ամբողջությամբ փակվել է

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սիամաջ Սալմանիի վարած Scania մակնիշի և Հրանտ Խնկոյանի վարած Iveco մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել է՝ դառնալով ոչ երթևեկելի։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: