Գագիկ Խաչատրյանի քայլերը միտված են դատական նիստերն անվերջ հետաձգելուն․ դատախազ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը շարունակվում է։ Նիստի մեկնարկին դատախազ Գևորգ Սարգսյանը դժգոհություն հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանը դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ․ կա՛մ չի ներկայանում դատարան, կա՛մ վատառողջ է ձևանում։

«2023 թվականի ընթացքում  11 կամ 12 նիստ Գագիկ Խաչատրյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ հետաձգվել է»,- ասաց դատախազը։

Նրա խոսքով՝ Խաչատրյանի քայլերը միտված են դատական նիստերն անվերջ հետաձգելուն։

Մանրամասները՝ տեսանյութում։