Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ Պաշտպանական կողմը պատրաստում է վերաքննիչ բողոք

Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ Պաշտպանական կողմը պատրաստում է վերաքննիչ բողոք

Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննվի այսօր ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Փաստաբանը տեղեկացրել է նաև, որր Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննի Դավիթ Արղամանյանը: Պաշտպանական կողմը պատրաստում է վերաքննիչ բողոք:

Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել են «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով, ինչն անձամբ Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում։   

«Սա արվել է բացառապես հանրահավաքները ճնշելու նկատառումով»,- այս առնչությամբ ընդգծել է պաշտպանական կողմը։