Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր

Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել «Opel»-ից և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Սիսիանի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը: