Հովիկ Աղազարյանը Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսում
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Պատիվ ունեմ" խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսելու։
«Ես նախաձեռնել եմ եւ ամենայն հավանականությամբ այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա։ Թագուհի Թովմասյանը տեղյակ լինելով այդ մասին, այս շոուն սարքեց՝ հետապնդելով երկու նպատակ»,-ասաց նա՝ նշելով, որ այս քայլին գնացել է հանձնաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ քննարկվում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանին առաջադրելու հարցը:
Մանրամասն՝ տեսանյութում: