ԵՄ մի քանի երկրներ դեմ են արտահայտվել Ուկրաինային լայնածավալ օգնության ծրագրին

Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան և Պորտուգալիան մերժել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի առաջարկը՝ Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի չափով օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, գրել են ԶԼՄ-ները։
Քննարկումների արդյունքում հնարավոր օգնության չափը զգալիորեն կրճատվել է եւ գնահատվում է ոչ ավելի, քան 5 մլրդ եվրո։